WTI տեսակի տեխասյան նավթի մատակարարումների արժեքը բարելի դիմաց նվազել է մինչեւ 78,78 դոլար, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Saudi Arabian Oil ընկերությունը վերանայել է «սեւ ոսկին» ԱՄՆ արտահանման արժեքը, հայտնում է «Փրայմ» տնտեսական տեղեկատվության գործակալությունը:
WTI-ի տվյալ արժեքը 2012թ. հունիսից ի վեր նվազագույնն է: «Սաուդյան Արաբիայի կողմից այդ քայլը ցույց է տալիս, որ վերջինս փորձում է պահպանել ԱՄՆ-ի շուկայի իր մասնաբաժինը, ինչը վերջերս որոշակիրոեն կրճատվել էր», - աղբյուրը մեջբերում է Again Capital LLC հեջավորման հիմնադրամի աշխատակից Ջոնք Քիլդաֆի գնահատականը: «Հավանաբար նրանք իրենց լավ են զգում նման գնի եւ պահանջարկի նման մակարդակի պարագայում», - ընդգծել է նա:
Փորձագետների գնահատումներով՝ հում նավթի առաջարկը շուկայում բավականին մեծ է եւ իրավիճակը նախկինի պես բավականին հեղհեղուկ է:
Նավթի գների նվազումը նպաստում է նաեւ ԱՄՆ-ի ազգային արժույթի փոխարժեքի բարձրացմանը: «Դոլարի ամրապնդումը շարունակում է ճնշում գործադրել հումքի վրա: Այս միտումն արդեն հաստատապես նկատվում է, եւ ամենայն հավանականությամբ, կշարունակվի», նշել է Citi Futures Perspective ընկերության վերլուծաբան Թիմ Էվանս:





























