Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի ՀՀ դեսպանատան հովանու ներքո տեղի կունենա հնագիտությանը նվիրված երեկո, գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Երեկոն կազմակերպել է «Թամարայի խումբը»` ի հիշատակ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի աջակցության համար աշխատող գործիչ Թամար Քոչարյանի: Միջոցառման ընթացքում կքննարկվեն «Հայաստան` առաջին մարդկային համայնքներով բնակեցված երկիր» եւ «Առաջին թագավորությունների առաջացումը` Ուրարտուից մինչեւ հելլենիստական ժամանակաշրջան» թեմաները: Զեկուցելու են «Փարիզ I Սորբոնի պանթեոն» համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ջինջյանը եւ Ֆրանսիայի մշակույթի եւ կապի նախարարության ժառանգության հարցերով գլխավոր տեսուչ Ֆրանսուա Ֆիշե Կլերֆոնտենը:





























