Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքից հանվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող 8 հատոր աշխատությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը՝ Թուրքիայի ԶՈՒ  գլխավոր շտաբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անակնկալ քայլ է կատարել՝  «Պատմությունից հատվածներ» բաժնից հանելով «Արխիվային փաստաթղթերով հայերի գործունեությունները 1914-1918 թվականներին»  8 հատոր աշխատությունը PDF ֆորմատով։

Հիշյալ աշխատությունը կազմվել է Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորական պատմության եւ ռազմավարական հետազոտությունների վարչությունը (ATASE) 2006-2008  թվականներին եւ ներկայացված է եղել անգլերենով եւ թուրքերենով։

Հիշյալ աշխատությունը հանվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կայքից եւ հասանելի է միայն ATASE-ի եւ վերահսկողության վարչության կայքում։