Այս պահին Երեւանում տեղում է այս տարվա առաջին ձյունը, որը սակայն այս պահի դրությամբ դեռեւս չի նստում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր գրանցվելու է առաջիկա 5 օրերի ամենացուրտ գիշերը, իսկ երեկոյան նաեւ թույլ ձյան հավանականություն կա մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում եւ Արարատյան դաշտում։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հյուսիս-արեւմուտքից մոտեցող ցուրտ հոսանքի հետեւանքով մայրաքաղաքում սպասվում է 3-5 աստիճան ցուրտ։
Սակայն նոյեմբերի 6-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը՝ հյուսիսից հարավ-արեւմտյանի, եւ օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երեւանում կլինի մինչեւ 13 աստիճան տաքություն։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերին, ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում։




























