2016թ.-ին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը խոշորագույնը կլինի եվրագոտում: Այդ մասին հաղորդում է «MK-London»-ը՝ վկայակոչելով «The Guardian»-ում հրապարակված կանխատեսումը:
Աղբյուրի տեղեկություների համաձայն՝ Ֆրանսիան ի վիճակի չէ իրագործել իր պարտավորություններն ու ՀՆԱ-ի երեք տոսոկով կրճատել բյուջեի պակասուրդը հաջորդ տարում: Ընթացիկ տարում պակասուրդը կկազմի 4.4 տոկոս, հաջորդ տարում կկազմի՝ 4.5 տոկոս: Իսկ 2016թ.-ին պակասուրդը կհասնի 4.7, ամենայն հավանականությամբ դա խոշորագույն ցուցանիշը կլինի եվրագոտում:
Նման կանխատեսում, նշում է պարբերականը, կատարել է Եվրահանձնաժողովը: Գերատեսչության փաստաթղթում ընդգծվում է, որ 2014 եւ 2015 թվականների ընթացքում երկրի տնտեսության աճը շարունակում է ցածր մնալ: Ուստի բյուջեի պակասուրդը շարունակում է աճել՝ չնայած ծախսերի էական կրճատմանը:
Հիշեցնենք, որ Օլանդի վարկանիշն այժմ ծայրահեղ ցածր է, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ:




























