«Ուկրնավթգազը» ռուսական «Գազպրոմին» է փոխանցել 1,45 մլն դոլարի չափով առաջին վճարումը գազի դիմաց: Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ռակուրս» պարբերականը, վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը, վճարումն իրականացվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար հաշվարկով:

Ըստ Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների՝ «Նավթոգազը» 3,1 մլրդ դոլար կվճարի 2013թ.-ի նոյեմբերից մինչեւ 2014թ.-ի հունիս մատակարարված գազի դիմաց:

«Գազի վերջնական հաշվարկի մասին որոշումը, որը մատակարարվել է 2010թ.-ին, ընդունել է Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժը: Բրյուսելի համաձայնությունները վերաբերում են միայն արդի որոշումների վրա եւ չեն ազդում դատարանում կողմերի դիրքերի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ: