Կասկածներ կան, որ խոշոր բիզնեսը հաշվետվության մեջ գրանցում է կեղծ կորուստ, որպեսզի շահութահարկ չվճարի: Այդ մասին նոյեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա նշել է, որ 2013թ.-ի արդյունքների համաձայն, հանրապետության ձեռնարկությունների տրամադրած հաշվետվություններում ընդհանուր կորուստը կազմել է 350 մլրդ դրամ(851 մլն դոլար՝ խմբ.), որից 260-ը բաժին է հասնում ԱԱՀ վճարողներին, այսինքն  միջին եւ խոշոր բիզնեսին:

Բիզնեսի ձգտումը չգրանցել շահույթը կապված է այն հանգամանքի հետ, որ 2014թ.-ի հունվարից Հայաստանում չեղյալ է հայտարարվել  նվազագույն կանխավճարի պահանջը շահույթի հարկի 1 տոկոսի չափով: Այդ կերպ, շահութահարկ չեն վճարում այն ընկերությունները, որոնք «բացասական» նշանով են աշխատում: Ուստի չի բացառվում, որ մի շարք ընկերություններ փորձում են այս կամ այն կերպ իրենց կորուստ վերագրել: Այստեղ հարկավոր են հավելյալ ստուգումներ, հավելել է Ալավերդյանը:

Նա նշել է, որ 2014թ.-ին շահութահարկի կանխավճարի չեղյալ հայտարարման հետեւանքով բյուջեն կկորցնի մոտ 13 մլրդ դրամ(մոտ 32 մլն դոլար՝ խմբ.): «Պետությունը  գնացել է այդ քայլին բիզնեսի շահերից ելնելով, այլ ոչ թե չարաշահման համար»,- ընդգծել է փոխնախարարը: