ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր, հատուկ «Ալո մենք» եւ «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար ստեղծված՝ 1 ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ տրամադրող «Super զույգ» ծառայությունը:

«Super զույգ» ծառայության հրահանգներ

Ակտիվացում *077#

Ապաակտիվացում *077*00#

Վերաակտիվացում *077*01#

Ծառայության ակտիվացման արժեքը 250 դրամ է:

Գործողության ժամկետի ավարտից հետո չապաակտիվացնելու եւ հաշվեկշռում բավարար գումար լինելու դեպքում` «Super զույգ» ծառայությունն ավտոմատ երկարացվում է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: