Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նոյեմբերի 5-ին նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ` Կարեն Մաղաքյանը նշանակվել է Կոտայքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, իսկ Լիանա Երիցյանը` ՓԾ կադրերի վարչության հրահանգիչ եւ ստացել փ/ծ լեյտենանտի կոչում:

ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով` ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի հրահանգիչ Գուրգեն Ստեփանյանին եւ Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Լոռու ՄՓՎ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սեյրան Խաչատրյանին եւ Սյունիքի ՄՓՎ Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Զաքարյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում: