Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաեւ բջջային հավելվածով, որը կարելի է ներբեռնել Play Store-ից եւ App Store-ից:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից եւ օպերացիոն համակարգից), անգլերեն եւ ռուսերեն:
Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 եւ iOS 6.0 օպերացիոն համակարգերի եւ դրանց ավելի նոր տարբերակների հետ:
Հիշեցնենք, որ «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը հնարավորություն է ընձեռում վերահսկել հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ եւ այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել եւ կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին եւ ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ եւ շատ ավելին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:




























