Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 6-ին փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը եւ պահանջում են հանդիպում կառավարության աշխատակիցների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանը:
«Հարյուր հոգի է, շունը տիրոջը չի ճանաչում, խմելու ջրի խնդիրն է պատճառը, ինձ էլ զոռով բերել, կանգնացրել են էստեղ»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ բնակիչները պահանջում են հանդիպում վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուների հետ:
Այս պահին դեռ ճանապարհը փակ է, պարզ չէ, թե երբ են գյուղացիները պատրաստվում բացել այն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























