Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքերի վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաեւ բոլոր հարկերն ամբողջությամբ, 2014թ.-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում:
Տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքերից բացի, մինչեւ տարեվերջ մուտքերի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն նաեւ լրացուցիչ ծրագրով:




























