ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչյովը հայտարարել է, որ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում մտադիր է պաշտպանել Ռուսաստանի եւ իր նախագահի դիրքորոշումը, փոխանցում է «Վզգլյադ» թերթը: 

«Ես, իհարկե, կօգտագործեմ Բեռլինի պատի փլուզման 25-ամյա տարեդարձի պատրվակը, որպեսզի այլեւս երբեք ոչ մի պատ չլինի, ոչ միայն քարից, այլեւ բարոյական եւ համամարդկային: Ինչպես մանկական հեքիաթներից մեկում ասում է իմաստուն կատուն,  «պետք է հաշտ ապրել», - ասել է Գորբաչյովը: «Ես համաժողովում էլ, ղեկավարների եւ հասարակական գործիչների հետ զրույցներում էլ կպաշտպանեմ Ռուսաստանի  դիրքորոշումը, նշանակում է նաեւ՝ նախագահ Վլադիմիր Պուտինինը», - ասել է նա:

Թերթը հիշեցնում է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Սեպտեմբերի 12-ին ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Մինսկում Կիեւի եւ Դոնբասի ապստամբների միջեւ ձեռքբերված համաձայնությունների ֆոնին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառել՝ ուղղված ֆինանսական, նավթային եւ պաշտպանության բնագավառների դեմ: Ընդլայնվել է նաեւ պատժամիջոցների տակ հայտնված մարդկանց ցանկը: