NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արարատի մարզի սոցապ ծառայությունը: Մասնավորապես ոստիկանությունը հետաքրքրված է Արտաշատ քաղաքի սոցիալական ապահովման վարչության պետի տեղակալ Կոստյա Հովհաննիսյանի գործունեությամբ:

Վերջինս 10 տարուց ավելի է ինչ աշխատում է նշված ծառայությունում եւ երկար տարիներ այդ պաշտոնում է: Ըստ արտաշատցիների՝ առանց այս պաշտոնյայի «բարեհոգության» հնարավոր չէ օգտվել նպաստներից:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկության իսկությունը, որտեղից չհերքեցին, որ այս ծառայությունում գործընթաց է սկսվել, բայց անուն չհայտնեցին: Ըստ ոստիկանության, նշված ծառայության աշխատակիցներից մեկի հետ կապված այս պահին քննություն է կատարվում: Հրաժարվել են այլ մանրամասներ տրամադրել: