«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե անդրադառնալով այն խոսակցություններին՝ ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր մշակել, ՀԱԿ առաջնորդը եւ նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը: Հայաստանում ընդդիմությունները իրենց շարժումներն առաջ տանելու հարցում մշտապես ֆինանսական դժվարությունների են բախվել: Իսկ ոչիշխանական այս շարժման տարբերությունը մյուսներից, թերեւս, հենց սա է. Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «իրական քաղաքականության» հաշվարկներով (երբեմն էլ` անեկդոտներով) կարողացավ իրեն «ծառայեցնել» ԲՀԿ-ի ֆինանսական ներուժը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում