«Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք»  ծրագիրը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչ կարող են անել չորս երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Հունաստանը միասին, եթե կա քաղաքական կամք եւ մի քիչ փող: Այս մասին նոյեմբերի 7-ին «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» միջտարածաշրջանային զբոսաշրջային երթուղու բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ըստ դեսպանի՝ նման ծրագրերը մի բան են ապացուցում. ԵՄ-ն իրականում աջակցում է սեւծովյան երկրների տրանսսահմանային համագործակցությանը: «ԵՄ-ն որոշել է ֆինանսավորել այդ ծրագիրը եւ այն զարգացնել ավելի շատ բյուջեով՝ 2014-2020 թթ. համար», - ընդգծել է Տրայան Հրիսթեան՝ հավելելով, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ նպաստում է մարդկանց միջեւ կապերին:

«Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքը»  միջտարածաշրջանային զբոսաշրջային երթուղի է՝ 3000 կմ երկարությամբ, որն սկսվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքից  եւ ավարտվում Հայաստանի Մեղրի քաղաքում: