Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ եւ Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին, որի ժամանակ գյուղացիները ներկայացրել են իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:
Համայնքների բնակիչներն առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձեւավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, եւ արդյունքների մասին զեկուցել իրեն:



























