Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Մխիթար Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 210 ԱՄՆ դոլար եւ 15.000 դրամ գումար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:



























