Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման է ենթարկվել 36-ամյա Խըդր Ք.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:


























