Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղյակ չէ՝ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը խուսափեց պատասխանել այս հարցին:

«Բայց նման հանդիպում եղե՞լ է: Ես ոչ մի հաստատում ոչ մեկի կողմից չունեմ եւ ընդհանրապես չեմ ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացիաներով: Ես բացարձակապես նման ոչ մի ինֆորմացիա չունեմ, ոչ մի հաստատում ոչ մի վստահելի աղբյուրի կողմից: Ես կարող եմ հիմնվել միայն վստահելի աղբյուրների վրա եւ ես չեմ ցանկանում քննարկել անվստահելի աղբյուրներ կամ անվստահելի տեղեկություններ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նշենք, որ ըստ մամուլի՝ ԲՀԿ-ՀՀԿ առաջնորդներն օրերս հանդիպել են: