Վլադիմիր Խոեցյանի նամակում մատնանշված խնդիրները ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում համապատասխան ուսումնասիրության կենթարկվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
«Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ Նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին եւ այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձեւավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը եւ չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա: Ինչ վերաբերում է բաց նամակում Վ. Խոյեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի»,- փոխանցեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Պոլիտեխնիկում տիրող իրավիճակին: http://news.am/arm/news/238463.html




























