Սիսի կաթողիկոսարանի նստավայրը եւ կալվածքները հայ ժողովրդին են պատկանում եւ պետք է վերադարձվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

«Այս ուղղությամբ մենք հետեւողական աշխատանքներ ենք ձեռնարկել անցած մի քանի տարիների ընթացքում: Պետք է հիշեցնենք, որ իրավական դաշտն այնքան էլ դյուրին չէ, այնքան էլ նպաստավոր չէ մեր ժողովրդի համար, սակայն պետք է հավաքական ճիգ գործադրել այս ուղղությամբ: Բոլոր գործընթացները պիտի ճշտենք, որպեսզի մեր եկեղեցապատկան եւ ազգապատկան կալվածքները վերադարձնենք մեր ժողովրդին, մեր եկեղեցուն։ Անցած տարի երկու վեհափառները միացյալ հայտարարություն արեցին. մենք կպահանջենք մեր հազարավոր եկեղեցիները, մեր մենաստանները, վանքերը»,-ասաց կաթողիկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: