Նոյեմբերի 10-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թպարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող խանութից գողացել է 1995 թ. ծնված Մարիամ Հ.-ին պատկանող պլանշետը` պատճառելով մոտ 80.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: