Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Այգեստան գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածներ է հասցրել 1978 թ. ծնված Հակոբ Մ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածքներ:

Հակոբ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: