Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունու Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը աղջկան մարմնական վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: