Երեւան-Իջեւան ճանապարհի 77-րդ կմ-ին, նոյեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-24»-ի վարորդը, ուղեւորը եւ «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: