Նոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում` Վարդենիս քաղաքի ուղղությամբ ընթանալիս, «ԱՈՒԴԻ Ա6» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ճամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: