Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 48 տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Միթսուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի Պաջեռո ԻՕ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: