Երեւանում նոյեմբերի 11-ին արտառոց դեպք է ռեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Շերամի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Պարզվել է՝ նախկին փեսան վիճաբանել է ընտանիքի անդմաների հետ, ապա բենզինը լցրել է դռան վրա եւ հրկիզել, որից հետո բռնկվել է նաեւ տունը, այրվել է գույքը:
Տվյալ միջադեպով զբաղվում են իրավապահները: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրկիզողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




























