Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, 42-ամյա Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն եւ 37-ամյա Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի, որի ընթացքում իր եւ 30-ամյա Վահրամ Ն.-ի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս եւ 40-ամյա Գնել Խ.-ն հարվածել են իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել եւ վնասվածքներ են պատճառել նաեւ 26-ամյա Սերգեյ Ա.-ն եւ 58-ամյա Ներսես Ն.-ն:
Գագիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախապատրաստվում են նյութեր:




























