Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, 22-ամյա Մնացական Դ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ի ժամը 20.00-ից մինչեւ նոյեմբերի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, «Արծվի թեւ» կոչվող տարածքում իր հսկողության տակ գտնվող անասնագոմից գողացել են իրեն պատկանող ցլիկն ու հորթը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 28-ամյա Մելսիկ Չ.-ն, որը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 22.00-ին ներկայացել եւ խոստովանական բացատրություն է տվել:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:




























