Լոռու մարզի Վահագնի գյուղում այսօր՝ նոյեմբերի 12-ին վաղ առավոտյան գայլերը հոշոտել են 40-ից ավելի ոչխարներ, իսկ 25-ը՝ կիսահոշոտված են, իսկ 15-ն էլ կորած: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Պետրոս Քոչինյանը:
Գյուղապետը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը, 4 գայլ հարձակվել է գյուղացիներից մեկի անասնագոմի վրա:
«Գայլերից մեկին սատկացրել են, մնացածը պտտվում են գյուղի տարածքում, չենք կարողանում բռնել»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ գայլերն այս տարի շատ հաճախ են հարձակվում իրենց գյուղի վրա:




























