Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը մեկնելու է Աշխաբադ: NEWS.am-ի՝ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ  ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը հայկական պատվիրակությունը կմեկնի Աշխաբադ:

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: