2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի»«Ղարիբյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Ղասաբյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով: 

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են, մինչեւ ՄԻԵԴ դիմելը եւ ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում, ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:

«Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:

«Ղարիբյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝այստեղ:

«Ղասաբյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝այստեղ: