Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաիթհ Աքընի «Հատում» (The cut) ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել «+18» նշումով։
Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ թուրք կինոգործիչները քննադատել են Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմի ցուցադրության ժամանակ «+18» նշումը՝ այն անվանելով գրաքննություն։ Եվրոպայում «Հատում» ֆիլմը ցուցադրվել է «+12» նշումով։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում։
Ֆաթիհ Աքընը մի հարցազրույցի ժամանակ խոստովանել էր, որ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքն է իրեն խիզախություն է տվել օգտագործել «ցեղասպանություն» բառը: «Մինչ այդ ես տարբեր ռազմավարություններ էի մշակում տեղի ունեցածի մասին խոսելիս այդ բառն օգտագործելուց խուսափելու համար: Հասան Ջեմալը կոտրեց այդ վախը»,-նշել էր ռեժիսորը:




























