Մերձմոսկովյան Լիտկարինո քաղաքում քրեական հեղինակություն է սպանվել: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, անհայտ անձն օրենքով գողին գնդակահարել է ժամը 21:00-ի սահմաններում, երբ վերջինն ընկերների հետ դուրս է եկել բաղնիքից, այնուհետեւ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Սպանվածի ազգանունը դեռեւս չի նշվում:
Դեպքի վայրում օպերատիվ-հետաքննչական խումբ է աշխատում:
Այս սպանությունն արդեն կապում են անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած նույնանման հանցագործության հետ: Այն ժամանակ գնդակահարել էին մեկ այլ օրենքով գող Ալեքսեյ Արտամոնովին:



























