Թուրքիայում Ռուսաստանի անսպասելի քայլերը տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները տարբերակելու փորձ են՝ կապված եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի խտրականության հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրենի տեղակալ Գրիգորի Տիշչենկոն՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, արդյո՞ք Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության համար իրական նախադրյալներ կան՝ հաշվի առնելով միջազգային քաղաքականության բազմաթիվ հարցերի հետ կապված երկու երկրների տարբեր մոտեցումները:
Նրա խոսքով, դժվար թե դա կարող է վերածվել Թուրքիայի Հանրապետության հետ քաղաքական խոշոր նախագծերի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Թուրքիայում էր: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց «Հարավային հոսք» նախագծին մասնակցությունից հրաժարվելու մասին:
Նաեւ հայտարարվեց Թուրքիայում նոր գազատրանսպորտային համակարգի կառուցման մտադրության մասին՝ Հունաստանի հետ սահմանին գազային հանգույցի ստեղծման միջոցով: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի խոսքով, «Գազպրոմ»-ը սեւծովյան գազատարը Բուլղարիայից կուղղի դեպի Թուրքիա: Այսինքն՝ Ռուսաստանը Հարավային Եվրոպային գազ կմատակարարի Թուրքիայի միջոցով:



























