Առանց մանրածախ գինը նշելու ծխախոտի առեւտուրը պատժվելու է:  Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացրել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները: Պատժամիջոցներ են նախատեսվում նաեւ վերահսկվող գնից ավելի թանկ վաճառքի դեպքում:

Ծխախոտի վերահսկվող գինը սահմանվել է՝ որպես հարկման հիմք, կանխելու համար վերահսկվողից բարձր կամ ցածր գնով ծխախոտի վաճառքը: Գնային վերին շեմը սահմանվել է դեռեւս մեկուկես տարի առաջ՝ 2013 թվականի հուլիսին, սակայն դրան չհետեւելու համար միայն հիմա է պատիժ կիրառվում:

Ձեռներեցները վերահսկվող գինն ինքնուրույն են սահմանում՝ հայտերի հիման վրա, որը գնահատում եւ հաստատում է հարկային ծառայությունը: Եթե բիզնեսը գին չի նշում, հարկային ծառայությունն ինքն է այդ անում: