Ուկրաինայում  իսկական զինադադար է, հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկայումս այցով գտնվում է Ավստրալիայում:

Ըստ Պորոշենկոյի, որի խոսքերն է մեջբերում ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով AFP-ն, «սրանք առաջին 24 ժամերն են վերջին յոթ ամիսներին, երբ Ուկրաինայում չի սպանվել կամ վիրավորվել ոչ մի ուկրաինացի զինվորական»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում իրավիճակի վերաբերյալ ժողով էր անցկացրել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, որի ժամանակ նշվել էր, որ «Լռության օրը» պետք է սկսվի դեկտեմբերի 9-ին: