Անհայտ անձինք կրակ են բացել Աթենքում Իսրայելի դեսպանատան վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը, հարձակումը կատարել են երկու տղամարդիկ, որոնք տեղի ժամանակով 03.20-ին (Երեւանի ժամանակով 05.20-ին) մոտոցիկլետով մոտեցել են դասպանատանը, որը գտնվում է պողոտայի բանուկ մասում:

Ականատեսների փոխանցմամբ՝ չարագործները կրակ են բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից: Չի բացառվում, որ հարձակմանը եւս մեկ մոտոցիկլ է մասնակցել: