ԱՄՆ-ի իշխանությունները կուբացի հայտնի ռեփերներին հավաքագրել են կղզում երիտասարդական ընդդիմություն ստեղծելու համար, ասված է Associated Press (AP)-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գաղտնի ծրագրի իրականացման գործով զբաղվել է Միջազգային զարգացման գործակալությունը (АМР), որը ԱՄՆ-ի Պետդեպի կառուցվածքում է:
Ծրագրի իրականացումը սկսվել է 2009թ., երբ վաշինգտոնյան Creative Associates International ընկերությունը Կուբայում սկսել էր առաջ տանել Los Aldeanos խմբին: Ընկերությունը տասնյակ հազարավոր դոլարներ էր ծախսել Los Aldeanos-ի մասին հեռուստահաղորդումներ պատվիրելու եւ DVD-սկավառակների ընդհատակյա տարածման համար: Իր ծառայությունների դիմաց ընկերությունն ԱՄՆ-ի կառավարությունից մի քանի միլիոն դոլար էր ստացել:
АМР-ի կողմից վարձված ընկերությունները եւս առաջ են տարել այլ կատարողների եւ ֆինանսավորել երաժշտական փառատոնը՝ «նոր գաղափարների» զարգացման նպատակով:
Որոշ ժամանակ անց Կուբայի իշխանությունները սկսել են ձերբակալել գաղտնի գործողության մասնակիցներին, եւ Վաշինգտոնը դադարեցրել է ֆինանսավորումը: Ծրագիրը ոչ պրոֆեսիոնալ է կատարվել եւ հաջողության չի հասել: Որոշ երաժիշտներ ստիպված են եղել լքել Կուբան, հայտնում է AP-ը:




























