Արարատի մարզում օրերս 21-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել՝ բարձրանալով բարձր լարման մետաղական սյան վրա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդը բարձրացել է սյան վրա, էլեկտրահարվել է եւ ընկել գետնին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, ուներ բազմաթիվ այրվածներ եւ կոտրվածքներ գլխի հատվածում: 21-ամյա երիտասարդի վիճակը գնահատվել է ծանր, Վեդիի հիվանդանոցից նրան տեղափոխել են Երեւան:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդn ամուսնացած չէ:




























