Ուտրեխտի համալսարանից Բրայան Դերմոդի ղեկավարած հետազոտողների խումբը փորձել է պարզել, թե ինչու Հռոմեական կայսրության որոշ շրջաններում ջրի պակասը չի խանգարել գյուղատնտեսական ակտիվ զարգացմանը, եւ թե ինչպես է առեւտուրը կայսրության անկման պատճառ դարձել:
Ըստ Gazeta-ի, մասնագետները վերականգնել Հռոմեական կայսրության տրանսպորտային ցանցի մոդելը: Նրանց հաջողվել է ապացուցել, որ Հռոմեական կայսրությունն ունակ էր մի շրջանում բերքի պակասը լրացնել մեկ այլ շրջանից ցորենի մատակարարմամբ (այն օգտագործելով ոչ միայն սննդի, այլեւ հետագա ցանքի համար):
Գիտնականները պնդում են, որ ցորեն վաճառելով՝ հռոմեացիները նաեւ ջրի առեւտուր էին անում, այն ջրի, որն օգտագործել էին ցորեն աճեցնելու համար: Որքան էլ զարմանալի է, հենց զարգացած առեւտուրն էլ կայսրության անկման պատճառներից մեկը դարձավ. բավարար քանակությամբ սնունդ ունեցող բնակչության թիվը կտրուկ աճեց եւ, ի վերջո, հասավ մի մակարդակի, երբ երկիրն այլեւս ունակ չէր կերակրել բոլորին:




























