2015թ. ռուբլու փոխարժեքը սկզբունքային փոփոխություն չի կրի, սակայն առաջիկա 2-3 տարում շատ ավելի կնվազի։ Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը։ Նա հայտարարել է, որ որ նավթի գները կաճեն կես տարուց։

Ըստ նրա՝ ռուսական արժույթի փոխարժեքը  «նավթի գներին կհետեւի»։ «Երբ դրանք աճեն, փոխարժեքը մի փոքր կամրապնդվի», — հայտարարել է Կուդրինը։

Նա ենթադրել է, որ առաջիկա 3-6 ամիսներին սեւ ոսկին կէժանանա՝ հասնելով 50-60 դոլարի։ «Հետո որոշ ժամանակ անց այն մի քիչ կբարձրանա եւ կմնա որոշակի մակարդակում», — կարծում է Կուդրինը։ Ըստ նրա՝ մեկ տարուց նավթը կարժենա  70-75 դոլար, իսկ երկարաժամկետ հեռանկարում սեւ ոսկու գինը կարող է հաստատվել 80 դոլարի մակարդակում, հայտնում է lenta.ru-ն։

RBC-ն հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին Մոսկվայի բորսայում դոլարն ու եվրոն շարունակել էին աճել։ Երեկոյան ամերիկյան արժույթը հասել էր 58,18 ռուբլու ցուցանիշի։ Եվրոն դարձել էր  72,94 ռուբլու, սակարկություններն ավարտվել էին 72,28 ցուցանիշով։

Ռուբլին թուլանում է նավթի գների նվազմանը զուգահեռ։ Դեկտեմբերի 12-ի սակարկությունների ընթացքում հյուսիսծովյան Brent նավթի գինը իջել էր 62 դոլարից։ Սակարկություններն ավարտվել էին բարելի դիմաց 61,46 դոլար ցուցանիշով։