«Ռեֆորմատորների ակումբը», որը գլխավորում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, առաջարկում է ռուսական եռագույնն օգտագործելու արգելք սահմանել։ Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Նշվում է, որ Վրաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում հասարակական խմբերը փորձում են ՌԴ-ի հանդեպ լոյալ վերաբերմունք արթնացնել՝ որպես «բարեկամ երկրի»։
«Ռեֆորմատորների ակումբը» մատնանշում է այդ խմբերի աշխուժացումը 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո։
Ի հակակշիռ այդ խմբերի՝ «Ռեֆորմատորների ակումբը» պնդում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր չէ, քանի որ գրավել է Վրաստանի տարածքի 20% -ը։ Վրաստանը չի կարող հրաժարվել եվրաինտեգրումից, քանի որ բնակչության 75%-ից ավելին դրա կողմնակիցն են։ Ռուսաստանը Վրաստանի առեւտրատնտեսական գլխավոր գործընկերը չէ, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»։
«Ռեֆորմատորների ակումբը» կարծում է, որ ռուսական եռագույնն օգտագործելն ուղղված է ազգային ընդհանուր արժեքների դեմ։




























