Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բարձր է գնահատել Հայաստանում ատոմային անվտանգության հուսալիությունը: Երկրի իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում ատոմային եւ այլ ռադիոակտիվ օբյեկտների ու նյութերի պահպանության ապահովման ոլորտում, ասվում է Հայաստանում միջուկային անվտանգության երկշաբաթյա ստուգումների արդյունքներով պատրաստված հաղորդագրության մեջ:

Անդամ երկրների եւ ԱԷՄՀ-ի փորձագետները ծանոթացել են միջուկային եւ դրա հետ կապված օբյեկտների ու միջոցառումների անվտանգության ապահովման ոլորտում երկրի օրենսդրական եւ նորմատիվ բազային: Նրանք ուսումնասիրել են ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման ժամանակ անվտանգության ապահովման մեխանիզմները:

Փորձագետների խումբը ատոմային էլեկտրակայանում եւ երեք օբյեկտներում, որտեղ օգտագործվում կամ պահպանվում են բարձր ռադիոակտիվության աղբյուրները, այդ թվում ՝ Վ.Ա Փարանջյանի օնկոլոգիական կենտրոնում, ծանոթացել է ֆիզիկական պաշտպանության մակարդակին:

Փորձագետները փաստել են 2003թ. նախորդ դիտարկման ժամանակից ի վեր երկրում միջուկային անվտանգության գործում էական առաջընթաց:

ԱԷՄԳ խմբում ընդգրկվել են 5 երկրներից 7 փորձագետների՝  Գործակալության անդամներ եւ հենց ԱԷՄԳ-ի փորձագետներ:  Խումբը ղեկավարել է ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի ավագ խորհրդատու Նենսի Ֆրագոյանիսը: