Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Նեւշեհիրի նահանգային կոնգրեսում դիմավորել են օսմաներենով գրված պաստառով։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի դպրոցներում օսմաներենը պարտադիր առարկա մտցնելու հետ կապված վիճաբանությունների համատեքստում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Նեւշեհիրի նահանգային համաժողովի անցկացման վայրում մեծ պաստառի վրա եղել է կուսակցության նախագահ եւ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նկարը եւ օսմաներենով գրություն. «Քեզ սիրում ենք, լավ մարդ Ահմեդ Դավութօղլու»։
Նշենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջարկել է երկրի դպրոցներում օսմաներենը մտցնել որպես պարտադիր առարկա։





























