Քալիֆորնիայի շրջանի Մոնթեբելո քաղաքի ղեկավար Ջեք Հաջինյանը Հայոց ցեղասպանություն վերապրածի թոռ է, ուստի 2015-ին, երբ նշվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը, հետաքրքիր կլինի հայկական ծագմամբ առաջին քաղաքապետի համար: Այս մասին EGP-ին տված հարցազրույցում նշել է ինքը՝ Ջեք Հաջինյանը:

Պարբերականը նշում է, որ քաղաքային խորհրդի անդամը պատմության մեջ է մտել որպես առաջին ամերիկահայ, որը դարձել է Մոնթեբելոյի քաղաքապետ:

«Սա հատուկ զգացում է, ես հպարտ եմ, որ հայ եմ, սակայն ես ներկայացնում եմ բոլորին»,-ասել է նոր քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը կենտրոնանալու է բիզնեսի զարգացման, անվտանգության ապահովման, քաղաքի մաքրության եւ քաղաքային ծառայությունների լավ ախատանքի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջեք Հաջինյանը այս տարվա նոյեմբերին պաշտոնապես ստանձնել է Մոնթեբելոյի քաղաքապետի պաշտոնը: