Ճապոնիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները, որոնք մսնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նախընտրական քարոզարշավի ընթացքում «երկու անգամ պտտվել են աշխարհի շուրջը»:
Հանդես գալով ելույթներով եւ քարոզելով իրենց ծրագրերն ու թեկնածուներին, նրանք կտրել են 80 հազար կմ, ինչը հավասար է երկու անգամ մոլորակի շուրջ շրջագայությանը, հաշվարկել է «Մայնիտի» թերթը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը գլխավորում է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, քարոզարշավում անվիճելի առաջատար է դարձել: Նա երկու շաբաթվա ընթացքում կտրել է 13,8 հազար կմ՝ առաջ անցնելով կոմկուսի առաջնորդ Կաձուո Սիին (12,3 հազար կմ):
«Բրոզը» բաժին է հասել Սոցիալիստական կուսակցության նախագահ Տադատոմո Յոսիդային (10,53 հազար կմ):




























