Կիրակի Ճապոնիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7:00-ին եւ կփակվեն 20:00-ին:

The Japan Times-ի փոխանցմամբ, այս ընտրություններում առաջատար է համարվում Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Սոցհարցումների համաձայն, քաղաքական այս ուժի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 37-41%-ը:

Ըստ Gazeta-ի, նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր նոյեմբերի 21-ից խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: